Dead and Gone

«Dead and Gone»
«Dead and Gone» սինգլի շապիկը (T.I.-ի և Ջասթին Թիմբերլեյք, )
T.I.-ի և Ջասթին Թիմբերլեյքի սինգլը
«Paper Trail» ալբոմից
Թողարկված2009
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2008
ԺանրՀիփ հոփ, R&B
Տևողություն4:59
ԼեյբլGrand Hustle Records, Atlantic Records
ՊրոդյուսերT.I., Ջասթին Թիմբերլեյք, Ռոբին Թեդրոս

«Dead and Gone», ամերիկացի ռեփեր T.I.-ի երգն է, ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի հետ համագործակցությամբ։ Այն թողարկվել է 2009 թվականին, որպես T.I.-ի «Paper Trail» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգի հեղինակներն են T.I.-ը, Ռոբին Թեդրոսը և Ջասթին Թիմբերլեյքը։ Վերջինս նաև երգի պրոդյուսերն է Ռոբ Նոքսի հետ միասին։ Սա երկրորդ համագործակցությունն է T.I.-ի և Ջասթինի միջև։ Առաջին անգամ նրանք ձայնագրել էին Ջասթինի «FutureSex/LoveSounds» ալբոմի «My Love» սինգլը։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Ռոբինսոնը, նկարահանվել է 2009 թվականի փետրվար ամսի առաջին շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[1][2]։ Մինչև տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան փետրվարի 17-ին, այն ժամեր առաջ արդեն հայտնվել էր համացանցում։ BET հեռուստաընկերության կազմած «2009-ի թոփ 100 տեսահոլովակների» ցանկում «Dead and Gone» երգի տեսահոլովակը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։

2009 թվականի փետրվարին T.I.-ը և Ջասթին Թիմբերլեյքը երգը կատարել են Գրեմմիի 51-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում, իսկ հաջորդ տարի երգը առաջադրվել է նույն մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» անվանակարգերում, սակայն չի հաղթել։

  1. Robinson to Direct T.I. and Timberlake Video. Rap-Up. Accessed January 22, 2009.
  2. «Video: T.I. f/ Justin Timberlake - 'Dead and Gone'». Rap-Up. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy